Ավելի քան 45 օր փողոցային պայքար ծավալած ընդդիմության առաջնորդները մի անգամ չէ, որ բախումներ հրահրեցին ոստիկանության հետ։
Բանը անգամ հասավ նրան, որ ոստիկանությունը ստիպված եղավ ձայնային նռնակներ կիրառել քարերով, շշերով ու մուրճով հարվածող ցուցարարներին հանդարտեցնելու համար։
Ոստիկանության հետ բախումների հետևանքով հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր, ինչպես նաև ձերբակալվեցին տասնյակ ցուցարարներ։ Ի դեպ մեր թղթակցին հաջողվել է զրուցել ձերբակալված ցուցարարներից մեկի ծնողի հետ։
«Էս ինչ բերեց գլուխներս․․․ Վայ սատկի Իշխանը, պրծնենք․․․ տարավ, հրահրեց բախումների, երեխեքին ձերբակալեցին, հիմա բանտում նստած են․․․ բա Իշխանն ուրա, ազատության մեջ ֆռֆռում․․․ դե թող գնա երեխեքի տեղը նստի, պատասխան տա»։